Բաժիններ՝

ԱՄՆ-ն հոկտեմբերի 1-ից 100%-ի չափով մաքսատուրք կսահմանի դեղագործական արտադրանքի ներմուծման համար

ԱՄՆ-ն հոկտեմբերի 1-ից 100 տոկոսի չափով մաքսատուրք  կսահմանի դեղագործական արտադրանքի ներմուծման համար:

Այս մասին Truth Social-ում կատարած գրառման միջոցով հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը հոկտեմբերի 1-ից 100 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի ցանկացած ապրանքանշված կամ արտոնագրված դեղագործական արտադրանքի համար: Թրամփը հավելել է, որ բացառություններ կարվեն այն ընկերությունների համար, որոնք արդեն սկսել են իրենց գործարանների կառուցումն ԱՄՆ-ի տարածքում:

Մայիսի 12-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է ԱՄՆ-ում դեղերի գների իջեցում 59-90%-ով: Մամուլի ասուլիսում նա հայտարարել էր, որ մաքսատուրքեր կսահմանի դեղագործական արտադրանքի ներմուծման համար, եթե ԱՄՆ-ում գները չհամապատասխանեն այլ պետությունների գներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս