
Բժիշկները զգուշացրել են վեց ժամից պակաս քնելու վտանգների մասին

Հոգեբան և քնի փորձագետ Սյու Փիքոքը և քնի մասնագետ Կատարինա Լեդերլեն զգուշացրել են վեց ժամից պակաս քնելու հետևանքների մասին: Նրանց խոսքերը մեջբերում է metro.co.uk-ը։
Փիքոքը նշել է, որ քնի ընթացքում իմունային համակարգը արտադրում է ցիտոկիններ՝ նյութեր, որոնք պաշտպանում են մարմինը վիրուսներից և մանրէներից: Անքուն գիշերից հետո դրանց արտադրությունը նվազում է, ինչը խաթարում է վարակների նկատմամբ դիմադրողականությունը: Փիքոքը նշել է, որ այդ ազդեցությունը հատկապես ուժեղ է 18-ից 60 տարեկան մարդկանց մոտ։
Մասնագետը հավելել է, որ քնի պակասը կարող է նաև անհանգստություն և հուզական խանգարումներ առաջացնել:
Բացասական ազդեցությունների շարքում Լեդերլեն նշել է հորմոնալ անհավասարակշռությունը, որը կարող է հանգեցնել անկանոն դաշտանային ցիկլի, ախորժակի աճի և քաշի ավելացման: Բժիշկները ընդգծել են, որ լավ գիշերային քունը կարևոր է առողջության և մտավոր կայունության պահպանման համար: