
Թայվանում թայֆունը ավելի քան 10 մարդու կյանք է խլել

Թայվանի Հուալիեն շրջանում առնվազն 14 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Focus Taiwan-ը։
Լրագրողների տվյալներով՝ Հուալիենում սողանքների հետևանքով առաջացած լիճը դուրս է եկել ափերից՝ «Ռագասա» թայֆունի բերած առատ տեղումների պատճառով։ Արդյունքում, ջրի հեղեղը հարվածել է Գուանֆու գյուղին։
Դեպքից հետո իշխանությունները վտանգավոր գոտուց տարհանել են ավելի քան 3000 մարդու։ Տասնչորս մարդ զոհվել է, իսկ տասնյակներն էլ անհետ կորած են։
Հաղորդագրությունում պարզաբանվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է նաև Գուանֆուի երկաթուղային կայարանը։ Ավելին, ավերվել է տեղական մայրուղու վրա գտնվող կամուրջներից մեկը։