Ով է Փարաքարի համայնքապետի հետ երկրորդ սպանվածը․ մանրամասներ

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհերից մեկը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը ծառայության մեջ չի եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Մերձավանում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։

Սարգսյանի խոսքով՝ Կարեն Աբրահամյանը Վալոդյա Գրիգորյանի ընկերն էր, և այդ ժամանակ նրա կողքին է եղել։

Երրորդ անձը Արծրուն Գալստյանն է, ում վիրահատում են։

«Այս պահին դեռ այլ նորություններ չկան»,- նշեց Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս