Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողություն vs ծայրահեղականություն. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարիք չկա այս պահին մաս-մաս անդրադառնալու Փաշինյանի այսօրվա ծրագրային ելույթի հրեշավոր թեզերին։

Նա վաղուց է խաղում բաց քարտերով, եւ չկա իր կողմից հնչեցված, նորմալ հայի համար խայտառակ գեթ մեկ թեզ, որը կանխատեսելի չէր դեռ ամիսներ առաջ։

Ավտորիտարիզմի, նեոբոլշեւիզմի եւ հակահայկականության կոկտեյլ՝ որն առանց վարանելու կարելի է կոչել Bloody Nikol։

Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն, իսկ անարդարությունը՝ ծայրահեղականություն։

Ահա սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողություն vs ծայրահեղականություն:

Այս դուետը խիստ վտանգավոր է եւ լի երկրի համար նոր սպառնալիքներով։

Ու քանի էլ ավելի ուշ չէ, պետք է կանխել նման զույգի կողմից մեր երկրի ապագայի հաշվին արկածախնդիր մենամարտը՝ գործի դնելով նիկոլափոխության սահմանադրական մեխանիզմը»:

Տեսանյութեր

Լրահոս