Մակրոնը հաստատել է Պաղեստինը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը

Ֆրանսիայի կառավարությունը կճանաչի Պաղեստինը սեպտեմբերի 22-ին։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Ես խոսել եմ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ… Ես նախագահ Աբբասին հաստատել եմ երկուշաբթի օրը Նյու Յորքում Պաղեստին պետությունը ճանաչելու իմ մտադրությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները կոշտ պատասխան են պատրաստում Ֆրանսիայի կառավարության կողմից Պաղեստինի պետականության հնարավոր ճանաչմանը: Թերթի տվյալներով՝ պետությունը կարող է փակել Ֆրանսիայի դեսպանատունը Երուսաղեմում:

Տեսանյութեր

Լրահոս