Բաժիններ՝

Մեկ տարվա պшտերшզմի արժեքը 120 միլիարդ դոլար է․ 60 միլիարդ մեր բյուջեն է, ևս 60-ը պետք է գտնեմ հաջորդ տարվա համար․ Զելենսկի

«Մեկ տարվա պատերազմի արժեքն այսօր 120 միլիարդ դոլար է, 60 միլիարդն Ուկրաինայի բյուջեն է, ևս 60-ը պետք է գտնեմ հաջորդ տարվա համար»,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ այս պահին երկու տարբերակ ունեն․ «A պլանը պատերազմի ավարտն է, B պլանը՝ 120 միլիարդ դոլարը»։ Հետևաբար նա ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը պատերազմի ավարտն է։ Սակայն, եթե դա ձախողվի, կա Բ պլանը։

«Բ պլանը 120 միլիարդ դոլար է։ Եվ դա լուրջ մարտահրավեր է», – հավելել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ եթե հրադադարի ռեժիմը և անվտանգության երաշխիքները ձեռք բերվեն, Ուկրաինային պատերազմից հետո վերականգնման համար ավելի քիչ գումար կպահանջվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս