Բաժիններ՝

Գազայում իսրայելական ինտենսիվ հարվածների հետևանքով գրեթե 70 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի կողմից իրականացվող հրետակոծությունների սաստկացման պատճառով սեպտեմբերի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում զոհվել է 68 պաղեստինցի, այդ թվում 43-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով անկլավի առողջապահական գերատեսչությունը։

Իսրայելական ուժերի ավիահարվածների ու հրետանային ռմբակոծությունների թիրախում են հայտնվել Գազա քաղաքի աս-Սուդանիա շրջանը, Թալ ալ-Հավա թաղամասը, աշ-Շաֆա բժշկական համալիրի դարպասները։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ սովի և թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 428-ի, որոնցից 146-ը երեխաներ են։

Նախարարությունը հայտնել է, որ Գազայում գործող հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները չափազանց ծանրաբեռնված են և աշխատում են դեղորայքի ու անհրաժեշտ սարքավորումների պակասի պայմաններում։Մ

իավորված ազգերի կազմակերպության Պաղեստինի փախստականների հարցերով գործակալությունն ահազանգում է, որ Գազայի բնակիչների համար չկա անվտանգ վայր կամ ապաստան, և անհրաժեշտ են անհապաղ գործողություններ հրադադարի հասնելու համար։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «անխոհեմ և սարսափելի» է որակել Իսրայելի հարձակումը Գազայի վրա։ Նա ընդգծել է, որ Իսրայելի հարձակումը կհանգեցնի ավելի շատ անմեղ քաղաքացիների մահվան և կվտանգի ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64 964-ի, վիրավորվել է  165 312 մարդ։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930