
Թրամփը 15 միլիարդ դոլարի հայց է ներկայացնում The New York Times-ի դեմ՝ զրպարտության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացնում The New York Times պարբերականի դեմ՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
ԱՄՆ նախագահը թերթին մեղադրել է իր, իր ընտանիքի և բիզնեսի, ինչպես նաև հանրապետականների կողմից ղեկավարվող «Ամերիկան առաջնահերթ է», «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» շարժումների և «ընդհանուր առմամբ, մեր ազգի մասին» ստեր տարածելու համար։
«The New York Times-ին չափազանց երկար ժամանակ թույլ է տրվել ազատորեն ստել, զրպարտել և անարգել ինձ, և դա կդադարի հենց հիմա», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ դատական հայցը կներկայացվի Ֆլորիդա նահանգում։
Reuters գործակալությունը հիշեցնում է, որ օրեր առաջ թերթը հրապարակել էր հոդված Դոնալդ Թրամփի և սեռական ոտնձգությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի կապերի մասին։