Բաժիններ՝

Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն այլևս հարվածներ չի հասցնի Կատարի տարածքին անցյալ շաբաթ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թիրախավորելուց հետո: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Նա հարվածներ չի հասցնի Կատարին», – ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։

Միևնույն ժամանակ Թրամփը հիշեցրել է, որ Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է։Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Դոհային՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ Հարձակման հետևանքով սպանվել էր պաղեստինյան շարժման 5 անդամ և Կատարի անվտանգության ուժերի 1 անդամ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չէր բացառել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ հարվածներն այլ երկրների տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս