 
                        Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
 
                                    ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված` ժամանակավորապես կդադարեցվի դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ի ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում, «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունը նշում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և Իրանից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        