Բաժիններ՝

Իսրայելի նկատմամբ բացառիկ վերաբերմունքը վնասում է տարածաշրջանում ԱՄՆ դիրքերը. Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները բացառիկ են և վնասում են Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի դիրքերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կատարյան «Ալ Ջազիրա» և «Կատար TV» հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Ինչպես գիտեք, Պարսից ծոցի բոլոր երկրները, Թուրքիան և մեր նախագահ հատուկ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։ Սակայն ամերիկյան քաղաքական համակարգում Իսրայելի հետ հարաբերությունները բացառիկ են։ Ցավոք, այս հարաբերությունները գերադասելի են տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխգործակցությունից։ Եվ, իհարկե, նման իրավիճակը Ամերիկային արժենում է միավորներ և մեր տարածաշրջանում դիրքեր:

Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարությունը «ամեն հնարավորության դեպքում քննարկում է այս հարցը ամերիկացիների հետ՝ ընդգծելով, որ Իսրայելի կողմից մարդկության դեմ հանցագործությունները, խաղաղ բնակիչների մահը և էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը խորը ազդեցություն ունեն ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անվտանգության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս