
Բալիում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Ինդոնեզիայի Բալի կղզում այս շաբաթ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-ի։ Նրանց շարքում չկան օտարերկրացիներ։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
125 փրկարար ներգրավված են անհետ կորած երկու անձի որոնողական աշխատանքներում
Շուրջ 500 մարդ ստիպված է եղել տարհանվել դպրոցներ, տաճարներ ու այլ հանրային նշանակության շենքեր։ Նշվում է, որ տեղումներն այս պահին դադարել են, իսկ ջրի մակարդակը սկսում է նվազել։