Ռուբեն Ռուբինյան, հոգեբանի հետ պայմանավորվե՞մ. գնացե՛ք խոսե՛ք, իմ մասին Ձեր տրավմատիկ հիշողությունները մեղմեք. Աննա Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, որ իր ու Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տրավմատիկ է եղել Ռուբինյանի կյանքում։

«Այնքան տպավորիչ է եղել, որ այդպիսի ելույթ չկա, որ ինձ նայելուց դա չասեք։ Այդքան տրավմատիկ ազդեցությո՞ւն եմ ունեցել ձեր կյանքում, ա՛յ մարդ, մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ, գնացեք, խոսեք, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք»,- ԱԺ-ում հայտարարեց Գրիգորյանը։

Ռուբինյանն էլ արձագանքեց.« Ես դավաճանությունը ծանր եմ տանում, տիկի՛ն Գրիգորյան»։

«Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար արժանապատվության հարց էր»,- ՔՊ-ականին արձագանքեց Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս