
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի կարողանում «մարսել» Պուտինի և Թրամփի համատեղ լուսանկարները

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կադրերը «դժվարամարս» էին, գրում է РИА Новости-ն:
«Ալյասկայում արված կադրերը դժվասր էր մարսել»,- ասել է ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև՝ ներկայացնելով Եվրամիությունում տիրող իրավիճակի մասին զեկույցը։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները։ Երկու առաջնորդներն էլ դրական են գնահատել հանդիպումը։ Գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և ընդգծել, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկարաժամկետ կարգավորմամբ։