Բաժիններ՝

ԱԽ քարտուղարը Ավստրիայի Ազգային խորհրդի Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի ու պատգամավորի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Սեպտեմբերի 9-ին Ավստրիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի Արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և պատգամավոր Վայթ Դենգլեր հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանն ավստրիական կողմի խնդրանքով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերություններին, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները՝ առանձնակի շեշտելով տնտեսական համագործակցության ու ներդրումների կարևորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930