
Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը. ՈՒԵՖԱ-ի անդրադարձը՝ Ռոնալդուի և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութին
ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդու և հայ երեխայի մասնակցությամբ տեսանյութը։ Տեսանյութին կից ՈՒԵՖԱ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարվել է հետևյալ գրառումը.
«Անցած շաբաթվա լավագույն երկրպագուական պահը։ Հուզիչ զրույց Հայաստանի թալիսման Ռուբենի և Քրիշտիանու Ռոնալդուի միջև՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ»։
Ավելի վաղ Քրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել էր իր և հայ երեխայի՝ Ռուբենի մասնակցությամբ տեսանյութը՝ շեշտելով, որ նոր ընկեր է ձեռք բերել։ Տեսանյութը սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել։
Այնուհետև ֆուտբոլիստի և ներառական խնդիրներ ունեցող երեխայի հանդիպման մասին ռեպորտաժ էր պատրաստել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ռուբենը պատմել էր, որ իր երազանքն է եղել Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելը, ինչը վերջապես իրականություն է դարձել։