Բաժիններ՝

Իսրայելի օդուժը հարվածել է սիրիական բանակի թիրախներին

Սեպտեմբերի 8-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Սիրիայի տարածքում` Լաթաքիա նավահանգստային քաղաքից հյուսիս գտնվող ռազմական թիրախների վրա:

Ըստ «Ալ Իխբարիա» հեռուստաալիքի՝ հարվածներից մեկը հասցվել է Սկուբեին գյուղում գտնվող սիրիական զորքերի զորանոցի շենքին: Ականատեսները հայտնել են մի քանի հզոր պայթյունների մասին, որոնք լսվել են տարածքում և Լաթաքիայում:

Օդային հարվածը հասցվել է նաև Պալմիրայի մոտակայքում գտնվող ուսումնական ճամբարին և զինամթերքի պահեստներին: Հարձակման վայրից երկինք են բարձրացել սև ծխի սյուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս