Բաժիններ՝

Նեթանյահուն Գազայի բնակիչներին հորդորել է լքել քաղաքը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գազա քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել այն նախքան Իսրայելի լայնածավալ հարձակումը: Այս մասին նա հայտարարել է Պաշտպանության նախարարության կենտրոնակայանից հնչեցրած տեսաուղերձում։

Նրա խոսքով՝ վերջին երկու օրերի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 50 բարձրահարկ շենք՝ «ահաբեկչական աշտարակներ»։ Նեթանյահուն խոստացել է, որ բոլոր «ահաբեկչական բջիջները» կոչնչացվեն։

«Սա ընդամենը ներածություն է, ընդամենը նախերգանք հիմնական ինտենսիվ գործողության՝ մեր զորքերի ցամաքային գործողության, որոնք այժմ կազմակերպվում և հավաքվում են Գազա քաղաքում: Եվ այսպես, ես դիմում եմ Գազայի բնակիչներին՝ օգտվելով այս հնարավորությունից, և խնդրում եմ ուշադիր լսել ինձ. ձեզ զգուշացրել են։ Դու՛րս եկեք այնտեղից»,-ասել է Նեթանյահուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930