
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Երևանում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:
Մարզերում սեպտեմբերի 9-ի ցերեկը, 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 4-6 աստիճանով։