
Հայտնի է WhatsApp-ի և Telegram-ի ապագան Ռուսաստանում

WhatsApp-ը և Telegram-ը պետք է մնան Ռուսաստանում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը խոսել է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ծառայությունների ապագայի մասին, հաղորդում է ТАСС-ը։
«WhatsApp-ը և Telegram-ը պետք է մնան Ռուսաստանում։ MAX-ը պետք է մրցակցություն ունենա։ Առանց մրցակցության MAX-ը չի կարողանա զարգանալ, ես դրանում համոզված եմ»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ MAX մեսենջերը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ռուսների շրջանում ժողովրդականություն վայելելու համար։