ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստը նշանակվել է 2026 թվականին. Ռոման Երիցյան

Դեռևս հուլիսի 15-ին Գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Այս ամենից շաբաթներ անց, օգոստոսի 5-ին, Արցախի Հանրապետության կառավարության փաստաբան Ռոման Երիցյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի՝ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 17Ա շենքը նվիրատվության պայմանագրով օտարելու վերաբերյալ (այժմյան հասցեն՝ 17/2)։

Այս դատական գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին։

Այսօր 168.am հետ զրույցում Ռոման Երիցյանը փոխանցեց, որ արդեն դատական նիստ է նշանակվել, բայց հաջորդ տարի։

Կարդացեք նաև

«2026 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին այս գործով դատական նիստ է  նշանակվել»,- նշեց նա՝ շեշտելով, որ առայժմ միակ նորությունը սա է։

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ տեղ գտած ձևակերպումների վերաբերյալ ներկայացվելիք հայցին, Ռոման Երիցյանն ասաց.

«Հաջորդ շաբաթ կներկայացնեմ հայցը, դրա վերաբերյալ այսօր հայտարարություն եմ անելու»,- հակիրճ նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ պատմության դասագրքում նշված է, որ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին ստորագրեց Արցախի լուծարման վերաբերյալ հրամանագիր»։

Հայցվոր կողմը պահանջելու է հերքել Սամվել Շահրամանյանի վերաբերյալ գրքում տեղ գտած տեղեկությունը։

Տեսանյութեր

Լրահոս