
Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 2 անձ է տեղափոխվել հիվանդանոց

Երևանի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից հետո 2 անձ է վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։40-ի սահմաններում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։