 
                        Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստման փորձագիտական աշխատանքները «ամբողջ թափով» չեն ընթանում. Պեսկով
 
                                    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստման փորձագիտական աշխատանքները դեռևս «ամբողջ թափով» չեն ընթանում, սակայն Ռուսաստանը պահպանում է իր հետաքրքրությունը և պատրաստակամությունը նման բանակցությունների համար։
«Պուտինը չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի այն կարողանա ավարտին հասցնել այն աշխատանքը, որը նախ պետք է իրականացվի փորձագիտական մակարդակով»,- հայտարարել է Պեսկովը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        