Վիետնամից ԵԱՏՄ ներմուծվող հագուստի որոշ տեսակների համար ժամանակավորապես մաքսատուրք կգործի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան որոշել է կես տարով մաքսատուրքեր սահմանել հագուստի որոշ տեսակների համար, որոնք Վիետնամից ԵԱՏՄ են ներմուծվում սակագնային արտոնություններով։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշել է պաշտպանիչ միջոց կիրառել ազատ առևտրի մասին համաձայնագրին համապատասխան սակագնային արտոնություններով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից ներմուծվող հագուստի առանձին տեսակների նկատմամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանիչ միջոցների կիրառման հիմք է հանդիսացել Վիետնամից ներմուծման համաձայնագրով նախատեսված տրիգերային մակարդակի գերազանցումը:

]ԵՏՀ–ն պարզաբանել է` այս որոշումը նշանակում է, որ ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ վեց ամսվա ընթացքում Վիետնամից հագուստի առանձին տեսակների ներմուծման ժամանակ կկիրառվի ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի գործող դրույքաչափը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։ Նշվում է, որ տվյալ միջոցը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ արտադրողներին և բացառել Վիետնամի հետ համաձայնագրով նախատեսված սահմանաչափը գերազանցող ապրանքների անմաքս ներմուծման կտրուկ աճը:

Տեսանյութեր

Լրահոս