Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է մարդասիրական նպատակով Գազայի որոշ հատվածներում մարտավարական ժամանակավոր հրադադարի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայում մարդասիրական կարիքների ապահովման նպատակով ռազմագործողությունների տեղական մարտավարական հրադադարի մասին:

Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանական բանակի «Տելեգրամ»-ի ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում այսօրվանից (կիրակի) սկսած, մարդասիրական կարիքների օգտին ռազմական գործողությունների տեղական մարտավարական հրադադար կսկսվի ժամը 10:00-ից մինչև 20:00-ն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումը համաձայնեցվել է ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ՝ այս թեմայի շուրջ քննարկումներից հետո։

Նաև սահմանվել են մշտական ​​ապահովված երթուղիներ՝ սկսած ժամը 6:00-ից մինչև 23:00-ն, որոնք թույլ կտան ՄԱԿ-ի ավտոշարասյուների և կազմակերպությունների անվտանգ տեղաշարժը՝ Գազայի հատվածում բնակչությանը սնունդ և դեղորայք բերելու և բաշխելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031