Բաժիններ՝

Իրանում նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը լիովին մարվել է

Իրանի Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին մարվել է արտակարգ ծառայությունների համակարգված գործողությունների շնորհիվ:

Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտնել է Աբադանի նավթավերամշակման գործարանի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ գործարանում արտադրությունը շարունակվում է կայուն ռեժիմով՝ առանց որևէ ընդհատման՝ օգտագործելով մյուս բլոկների պահուստային հզորությունը։

Նախնական տեխնիկական հետաքննությունը ցույց է տվել, որ հրդեհի պատճառը 70-րդ բլոկի պոմպերից մեկում արտահոսքն է եղել:

Այս պահին դիվերսիայի կամ մարդկային միջամտության նշաններ չկան:

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել և Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031