Հնդկաստանը Հունաստանին թիրախային հրթիռներ է առաջարկել ընդդեմ Թուրքիայի

Հնդկաստանի և Հունաստանի մամուլում լայն արձագանք է գտել Հնդկաստանի օդուժի հրամանատար Ափ Սինգհի՝ Աթենք կատարած այցը: Հունիսի 28-ին տեղի ունեցած այցի ժամանակ Սինգհը հանդիպել է Հունաստանի օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Դիմոսթենիս Գրիգորիադիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աթենքում անցկացված «DEFEA-25» ռազմական ցուցահանդեսում Հնդկաստանը ցուցադրել է իր հեռահար հրթիռների «LR-LACM» նմուշը:

Հունական մամուլի գնահատմամբ՝ «LR-LACM» հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օդանավակայաններին, ռադարային կայաններին և հակաօդային պաշտպանության համակարգերին: Հունական լրատվամիջոցները պնդում են, որ բավարար քանակությամբ այսպիսի հրթիռների առկայության և «Rafale» ու «F-16 Viper» կործանիչների հետ համատեղ օգտագործման դեպքում Թուրքիան կարող է հայտնվել Իրանի նմանատիպ իրավիճակում:

Հունական մամուլի հաղորդմամբ՝ նման ռազմական համագործակցությունը Հունաստանին զգալի ռազմավարական առավելություն կտա տարածաշրջանում: Այս զարգացումները տեղի են ունենում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում և Միջերկրականում երկարատև տարաձայնությունների ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031