
Կապանում Աննա Հակոբյանը մոբիլիզացիա է հայտարարել

Վաղը Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, Կապանում կրթելու է կապանցիներին։
Սյունեցիների հերթական մասը վաղը ստիպված կլինի կրթվել ակնհայտորեն կրթության պակաս ու դաստիարակության խնդիր ունեցող ընտանիքի կողմից։
Այդ կապակցությամբ Կապանում հայտարարվել է մոբիլիզացիա։
Բոլոր պետական գերատեսչությունների ու կրթական հաստատությունների աշխատակիցներին հրահանգված է մի մարդու պես նշված ժամին ներկա գտնվել Կապանի մշակույթի տանը, ուր տեղի կունենա Աննա Հակոբյանի կրթարշավի հերթական արարը։