Բաժիններ՝

Հայաստանի նոտարական պալատը արձագանքել է

Հայաստանի նոտարական պալատը արձագանքել է մեր կայքում հրապարակված այն տեղեկությանը, թե մայիսի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի ծննդյան տարեդարձի առիթով ՀՀ նոտարական պալատը խոշոր դրամահավաք է կազմակերպել: Հիշեցնենք, որ 168.amտեղեկություններով՝ Պալատի նախաձեռնությամբ՝ հանրապետության նոտարներից հավաքագրվել է 100-ական ԱՄՆ դոլար՝ որպես նախարարության պաշտոնյայի ծննդյան նվեր:

Հայաստանի նոտարական պալատի պատասխան գրության մեջ ասված է.

«Ձեր կայքում հրապարակված «Ծննդյան խոշոր նվեր արդարադատության նախարարությունում» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկությունը» իրականությանը չի համապատասխանում:

Շահարկելով ՀՀ նոտարական պալատի անունը` հոդվածագիրը նշում է, թե իբր «պալատի նախաձեռնությամբ հանրապետության նոտարներից հավաքագրվել է 100-ական ԱՄՆ դոլար՝ որպես նախարարության պաշտոնյայի ծննդյան նվեր:»

Հայտնում ենք, որ ՀՀ նոտարական պալատը երբեք չի զբաղվել որևէ պաշտոնյաի համար դրամահավաք կազմակերպելով: Պալատն աշխատում է բաց և թափանցիկ, չի կաշկանդվում վերահսկողությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս