Բաժիններ՝

Ծննդյան խոշոր նվեր՝ արդարադատության նախարարությունում

Մայիսի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի ծննդյան տարեդարձն էր: 168.am-ի տեղեկություններով՝ այս առիթով ՀՀ նոտարական պալատը խոշոր դրամահավաք է կազմակերպել: Պալատի նախաձեռնությամբ՝ հանրապետության նոտարներից հավաքագրվել է 100-ական ԱՄՆ դոլար՝ որպես նախարարության պաշտոնյայի ծննդյան նվեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքում գործում է 90 նոտար՝ կարելի է փաստել, որ 9000 դոլարը բավական ճոխ նվեր է, հատկապես այն դեպքում, երբ տոնակատարության միջոցառմանը նոտարները հրավիրված էլ չեն եղել: 168.am-ի տեղեկություններով՝ այս փաստը զայրացրել է ոչ միայն «շարքային», այլև՝ «էլիտար» նոտարներին՝ բարձրաստիճան պաշտոնյաների դուստրերին և ազգականներին:

Նկատենք, որ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչությունը վերահսկողություն է իրականացնում

նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործունեության նկատմամբ, և հենց այս տեսչության ներկայացմամբ են Հրայր Թովմասյանի կողմից պատժվում համակարգի բոլոր պաշտոնյաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս