
Մսով ռուլետ

Բաղադրամասերը՝
- տավարի միս- 600 գրամ
- ձու- 2 հատ
- կարագ- 100 գրամ
- գազար- 2 հատ,
- սոխ- 1 գլուխ
- նեխուր- 2 ցողուն
- չամիչ- 50 գրամ
- ընկույզ- 50 գրամ
- հաց- 0.5 հատ
Պատրաստման եղանակը՝
Գազարը, սոխը, նեխուրը մանր կտրատել, տապակել, թողնել սառչի։ Խառնել չամիչը, մանր կտրատած հացը, համեմել: Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզը և ձուն՝ մի թեթև հարած:
Միսը կտրել այնպես, որ ստացվի բարակ ամբողջական շերտ: Ծեծել մուրճիկով, վրան դնել պատրաստած միջուկը:
Ռուլետի նման փաթաթել, թելով կապել և տապակել բուսայուղի մեջ՝ մոտ 45 րոպե: Կտրատել ոչ շատ հաստ շերտերով և մատուցել: