«Աննա Հակոբյանը 3,5 մլն է ուզում, որ իր հետ ճաշեն. էս ի՞նչ օրենքներ են. գռփող, չռփող Կառավարություն է». տնտեսվարող

Այսօր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հերթական բողոքի ակցիան իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ պահանջելով իշխանություններից վերանայել որոշումը և չավելացնել հարկային բեռը։

Տնտեսվարող Կարինե Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժողովուրդը չի հասկանում հարկային բեռի ծանրությունը, որն ավելացնում են իշխանությունները։

«Շատերն ասում են՝ լավ՝ մի 1000 դրամ ապրանքի գինն ավելացնենք, հնարավոր կլինի հարկերը վճարել։ Ո՛չ, այդ գնորդը մեր երկրի քաղաքացին է, որն արդեն չի կարողանալու սնունդ ձեռք բերել։ Մենք ունենք մի կառավարություն, գռփող, չռփող, տանող»,- նշեց տնտեսվարողը։

Նա նաև հարց բարձրացրեց՝ Նիկոլ Փաշինյանն այսօր չգիտի, թե իր երեխան ու կինն ինչ կապիտալ ունեն, եթե չգիտի, ապա էլ ի՞նչ ղեկավար է։

Կարդացեք նաև

«Մենք այդքան աշխատում ենք, գիշեր-ցերեկ հարկ ենք վճարում, ինչո՞ւ մեր երեխաները չունեն սեփական հյուրանոց։ Մենք՝ հասարակ քաղաքացիներս, գիտենք, թե Փաշինյանի աղջիկն ինչեր ունի, թեպետ իր անունով չէ, ուրեմն՝ Փաշինյանն էլ տեղեկացված է, թե մենք ինչ ունենք, ու լավ գիտի, որ ոչ մի բան չունենք։

Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե նա ի՞նչ է արել երկրի համար, ի՞նչն է ավելացրել։ 7 տարի առաջ, երբ եկավ երկրի ղեկին, ես իր կնոջից բարձր էի, իմ տունը մաքուր էր, իմ երեխան ուտում էր այն կոնֆետը, որն իր երեխան չէր ուտում, իր երեխան ռեստորանի տեղն էլ չգիտեր, բայց իմ երեխան գիտեր, որովհետև 30 տարի ես դառը դատում եմ այս երկրում։ Այսօր իր կինը հրավիրում է, չգիտեմ՝ ում է հրավիրում, որ 3,5 մլն վճարեն ու իր հետ ճաշեն, էս ի՞նչ օրենքներ են, խայտառակություն է։ Մեզ մինչև վերջ հավասարեցրեց հողին»,- նշեց Կարինե Գևորգյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս