Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում. Ոստիկանությունից՝ թաղապետարանի միջադեպի մասին

Այսօր Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի տեսանյութին ՀՀ ոստիկանությունը տեղյակ է։ Այս մասին 168.am-ին ասացին ոստիկանությունից և հավելեցին.

«Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»:

Հիշեցնենք, որ առավոտյան ակտիվիստ Արթուր Չախոյանի և Նոր Նորքի թաղապետարանի ու աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Տարածված տեսանյութում թաղապետը և իր աշխատակիցները հարձակվում են Արթուր Չախոյանի վրա և ծեծի ենթարկում նրան։

Նշենք, որ Արթուր Չախոյանը թաղապետարան այցից առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարդացեք նաև

«Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։ Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը»։

Տեսանյութեր

Լրահոս