
Մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով

Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին կմասնակցի 5 մարզիկով:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ապրիլի 23-28-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլը, որին Հայաստանը կմասնակցի հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Գագիկ Խաչիկյան:
Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի ընտրանու անդամներ Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը դարձել են ոսկե մեդալակիրներ: