Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը
                                    Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի արթիվ:
«Շնորհավորում ենք հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։
Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։ Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։
Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։
Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»,- նշված է ուղերձում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    