«Հայի ինքնության մոռացությունն իրականացվում է Նիկոլի կողքի Օմեգայի կողմից՝ հլու-հնազանդ». Աննա Մկրտչյան

«Հարգելի քաղաքացիներ, այս տարի Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ չամփոփել ունեցածը՝ մեր պետության ու հայ ժողովրդի պարտքը Ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության հարցում՝ անկարելի է»,- այս մասին խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամին ասաց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին հայ հասարակությունն արդարացիորեն ոգևորվում ու սեփական հաղթանակն էր արձանագրում, երբ որևէ նոր պետություն ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։

«Հայաստանը մշտապես ուշադիր ու համառ էր, որ այս ուղուց շեղվելու և թուրքական լոբբինգին տրվելու ցանկացած փորձի նկատմամբ այդ ամենն անարձագանք չթողնի։

Ավելորդ չի հիշել, թե 100-րդ տարելիցին, այսինքն՝ 2015 թվականին, քանի գերտերության ղեկավար, բարձրաստիճան պաշտոնյա էին եկել խոնարհվելու Ծիծեռնակաբերդի բարձունքում, այնտեղ դատապարտելու դահիճներին ու հանցագործներին և հանձնառություն ստանձնելու՝ պայքարելու այդ չարիքի դեմ։

Կարդացեք նաև

Հիմա պարզվում է, որ պաշտոնական Երևանի համար այս օրակարգն առաջնահերթ չէ, պարզվում է, որ դեռ պետք է հասկանան, թե ինչ է եղել, իբր իրենց հասկանալի չէ։

Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում իշխանությունը զավթվել է թուրք-ադրբեջանական ազդեցությամբ հեղափոխություններ կազմակերպող հիմնարկների կողմից, որտեղ պահանջները շատ հստակ են եղել՝ Արցախից մինչև Ցեղասպանության ուրացում, հայկական ինքնության մոռացություն, իսկ փաթեթավորումն էլ կլինի «իրական» Հայաստանով»,- շեշտեց պատգամավորը։

Աննա Մկրտչյանը նաև հավելեց, որ այս ամենի պատճառով ցեղասպանություն էր նաև Արցախում՝ բոլորի աչքի առջև։

«Հիմա էլ պատահական չէ, որ Նիկոլի կողքին այս ամենը հլու-հնազանդ իրականացվում է Օմեգայի կողմից, որի «Օմեգայի» ծառայության անցնելու փաստաթուղթը տեսել ենք, բայց դրանից հրաժարվելու փաստաթուղթը կարծես թե չկա»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս