
Մարդ կա՝ 4 ուսանող ունի, ինքն էլ գործի է գնում, 60 000 ավել ամսական ո՞նց տա. քաղաքացին՝ ոստիկանին
«Մարդ կա՝ 4 ուսանող ունի, ինքն էլ գործի է գնում, 60 000 ավել ամսական ո՞նց տա»,-Պռոշյան գյուղի հատվածում ակցիա անող քաղաքացին ոստիկանին բացատրում էր՝ որն է իրենց բողոքի էությունը:
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
Երեկ էլ հանդիպել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարարի հետ ու ձեռնունայն մնացել: Այսօր պռոշյանցիների ու քասախցիների ակցիան առավոտից վերսկսվել էր:
Մանրամասները՝ տեսանյութում: