Յուրա Մովսիսյանը Սպարտակի հետ չի մեկնել Սարանսկ
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/Jos-Mourinho-at-a-press-001132.jpg)
«Սպարտակի» ֆուտբոլիստներն այսօր մեկնել են Սարանսկ, որտեղ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում հանդիպելու են «Մորդովիայի» հետ։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մոսկովյան ակումբի պատվիրակության կազմում 20 ֆուտբոլիստներ են մեկնել խաղին, որոնց թվում բացակայում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով դեռ չի հասցրել ամբողջովին ապաքինվել վնասվածքից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը