Վրաստանի խորհրդարանը չի հաղթահարել «Երդվյալ ատենակալների դատարանի մասին» օրենքի փոփոխման վրա նախագահի վետոն
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկացել հաղթահարել «Երդվյալ ատենակալների դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վրա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դրած վետոն:
Այդ փոփոխություններն ամբաստանյալին զրկում են դատարանի ձևն ինքնուրույն ընտրելու իրավունքից: Այդ դեպքում տվյալ որոշումն ընդունոմ էր դատախազը և նրա համաձայնությամբ լսումներ են անցկացվում երդվյալ ատենակալների դատարանում:
Այն բանից հետո, ինչ Վրաստանի խորհրդարանը չհաղթահարեց նախագահի դրած վետոն, միայն ամբաստանյալի համաձայնությամբ նրա գործը կուղարկվի երդվյալ ատենակալների դատարան:
Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավոր Վախթանգ Խմալաձեն հայտարարել է, որ մեծամասնությունը որոշել է չհաղթահարել վետոն և օրենքը թողնել հին ձևով: