Արցախի լուծարման փաստաթուղթը ես չեմ ստորագրել. հարցը համարում եմ փակված. Արարատ Միրզոյան

Արցախի հարցը մենք չենք փակում, ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել. ի պատասխան հարցին, թե հայ ժողովուրդն իրենց տվե՞լ է իրավունք վերջնակապես փակելու արցախի հարցը՝ պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Երբ ԼՂ-ն պաշարման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում, տարբեր հանդիպումներ պայմանավորավում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին ոչ մեր կողմից»,-ասաց նա։

Ըստ նրա՝ պատերազմում լուծումների հանրավորություններ կային, բայց լուծումները մերժելով էր, որ հարցը փակվում էր։

Պատասխանելով հարցին, թե ԵՄ դիտորդները համաձայնագրի ստորագրումից հետո գնալո՞ւ են, թե՞ մնալու են՝ Միրզոյանն ասաց՝ ԵՄ դիտորդների մանդատների մեջ հստակ ֆիքսված նպատակ կա՝ նպաստել սահմանի երկայնքով և սահմանմերձ շրջաններում կայունության և խաղաղության գործընթացին։

Նա նշեց, որ իրենք բազմիցս ասել են՝ շատ մեծ կարևորություն են հաղորդում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը․«Նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից հետո մենք լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել և դա ինչ-որ առումով իրենց գործունեության շնորհիվ է։ Հետևաբար, մենք իսկապես երախտապարտ ենք և գնահատում ենք, նրանք շարունակում են և շարունակելու են իրականացնել առաքելությունը քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել»։

Միրզոյանը նշեց՝ երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի և կմտնի ուժի մեջ, դա կնշանակի, որ խաղաղություն է հաստատված․

«Իրենց գործառույթը նպաստել էր խաղաղությանը, եթե մտավ ուժի մեջ՝ խաղաղությունը հաստատված է, հետևաբար, ԵՄ մեր գործընկերների հետ, երևի, պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչ այլ համագործակցություն է պետք է ծավալել»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս