Բաժիններ՝

ՉԼ. «Ինտեր»-ն արտագնա խաղում հաղթեց «Ֆեյենորդ»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Ֆեյենորդ»-ի հետ:

Ռոտերդամում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հանդիպման նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել «Ֆեյենորդ»-ը, որը մի շարք լավ հնարավորություններ ուներ բացելու հանդիպման հաշիվը:

«Ինտեր»-ը, որը շեշտը դրել էր հակագրոհների վրա, կարողացավ օգտագործել իր պահը 38-րդն րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Տյուրամը:

Երկրորդ կեսի մեկնարկին` 50-րդ րոպեին, միլանյան ակումբի երկրորդ գնդակը խփեց Մարտինեսը:

«Ֆեյենորդ»-«Ինտեր»`0:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս