
Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել․ Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ցավում է, որ որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ և շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է։ Կարծում եմ, որ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաներն էլ են հասկանում»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է խաղաղության։
Սիմոնյանը հույս հայտնեց, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի հոկտեմբերին Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին և շատ դրական ազդակներ է ստացել այդ հանդիպումից։