Երկրպագում եմ Ռեալին. Իլգներ
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Բոդո Իլգները խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման մասին։
«Առաջին խաղից հետո ես պարզապես խոսքեր չունեի, բայց այժմ ես ավելի քան վստահ եմ, որ «Ռեալը» դուրս կգա եզրափակիչ։ Ֆուտբոլիստները պետք է պատրաստ լինեն մահանալ խաղադաշտում։ Բացի այդ, նրանք պետք է հավատան իրենց ուժերին։
Բնական է, որ երկրպագուների աջակցությունն էլ շատ կարևոր է, նրանք պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն մարզադաշտում։ Սակայն առաջին քայլը պետք է անեն ֆուտբոլիստները։ Ինքս ուզում եմ, որ միշտ հաղթի «Ռեալը»։ Այս հարցում ազգությունն ինձ համար որևէ դեր չի խաղում», – Իլգների խոսքերն է փոխանցում Marca-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը