Բաժիններ՝

Ավստրիայում իշխող կոալիցիա է ձևավորվել

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը, սոցիալ-դեմոկրատները և «Նոր Ավստրիա-Լիբերալ ֆորումը» համաձայնության են եկել կոալիցիա ստեղծելու շուրջ հանրապետությունում խորհրդարանական ընտրություններից գրեթե հինգ ամիս անց։

2024 թ. սեպտեմբին կայացած ընտրություններում առաջին տեղն զբաղեցրած Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների դեմ, չի մտել  կոալիցիայի կազմ:  

Հերթական խորհրդարանական ընտրություններն Ավստրիայում կայացել են 2024 թ. սեպտեմբերի 29-ին։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններում հաղթանակ է տարել Ավստրիայի ազատության կուսակցությունը, որը հանդես է գալիս հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինային օգնելու դեմ։ Քվեարկության արդյունքներով ոչ մի քաղաքական ուժ չի ստացել անհրաժեշտ թվով պատգամավորական մանդատներ միանձնյա կառավարման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728