
Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում դիտվում է քամու ուժգնացում

Սյունիքում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում դիտվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ՝ որոշ հատվածներում առաջացնելով գետնաբուք: Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից։
«Հորդորում ենք այդ մարզերի ճանապարհատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»,–ասված է հաղորդագրության մեջ: