 
                        Մարսելում ոստիկանները ձերբակալել են ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ կասկածվող երկու անձի
 
                                    Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու մարդու, որոնք կասկածվում են Մարսելում ՌԴ հյուպատոսության վրա հարձակման մեջ: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Երկու կասկածյալներին հաջողվել է գտնել տեսախցիկներից ստացված կադրերի շնորհիվ: Նրանց ձերբակալել են փետրվարի 24-ի երեկոյան ի աջակցություն Ուկրաինայի կազմակերպված ցույցի ժամանակ։ Բերման ենթարկվածների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Փետրվարի 24-ի առավոտյան Մարսելում ՌԴ-ի հյուպատոսության շենք էին նետել շշառումբեր։ Ոչ ոք չի տուժել, ավերածություններ չկան։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        