«Ռեժիմը ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռեժիմը ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել: Իհարկե, սրանցից ոչինչ անսպասելի չէ:
Որոշել են հիմա էլ վարժական հավաքների թեմայով ինձ քաշքշել:

Այսօր Ավանի Ոստիկանական բաժանմունքից զանգեցին և 16:40 վերցրի այս ծանուցագիրը:

Ի դեպ, ապօրինի զենքի կեղծ թեման դեռ չի ավարտվել, շուրջ չորս ամիս է արդեն, ո՛չ հեռախոսս են վերադարձրել, ո՛չ էլ օրինական զենքերս»:

Տեսանյութեր

Լրահոս