
ՊՆ ճաշարանը, որտեղ հրդեհ էր բռնկվել, վերանորոգվել և նոր գույքով համալրվել էր 2024-ին

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին: