Ֆրանսիայում Թրամփին մեղադրել են Եվրամիությունը քայքայելու ցանկության մեջ

Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը ցույց է տալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ քանդել Եվրամիությունը: Այս մասին հայտարարել է ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն:

«Հաստատում՝ Թրամփի վարչակազմը ցանկանում է ոչնչացնել ԵՄ-ն։ Նա գիտի, որ դա խորքային պետության, կոռուպցիայի և պատերազմի բույն է: Իրականում, փոխնախագահ Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է աշխատի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ, նրան իշխանություն տա և չմոռանա ժողովրդի կամքի մասին», – գրել է Ֆիլիպոն X սոցիալական ցանցում:

Նա հիշեցրել է, որ կուսակցությունը հանդես է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին։ Թրամփը և նրա թիմը, Ֆիլիպի կարծիքով, տեսնում են աշխարհը, որի հիմքում ազգային ինքնիշխանությունն է, հետևաբար՝ Եվրամիության ոչնչացումը:

Տեսանյութեր

Լրահոս